
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանն իր արարքով ագրեսիայի կոչ չի արել. Ա. Միրզոյանի հարազատ. tert.am

Օգոստոսի 18-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայ գործարար 34-ամյա Արթուր Միրզոյանն՝ իր արարքով ագրեսիայի կոչ չի արել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Միրզոյանի հարազատներից մեկը։
«Նա տասը տարուց ավելի ապրում է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Ինքը շատ դաստիարակված, ադեկվատ անձնավորություն է, և ագրեսիվ վարք ցուցաբերելու, ինչ-որ մեկին վնասելու բացարձակ մտադրություն չի ունեցել, ինչը վկայում է իր չփախնելը»,-ասաց նա։
Մանրամասներն՝ այստեղ