Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, 2 ֆիլմի սցենար է գրել, մեկը քաղաքական թեմայով կատակերգություն է. shamshyan.com
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, 2 նոր ֆիլմերի սցենարներ է գրել, որոնք շուտով էկրան կբաձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը` քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը` Հակոբ Հակոբյանը:
«Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Հայտնի եւ անհայտ դերասանական անձնակազմ է նկարահանվելու ֆիլմում»,- ասել է Հակոբ Հակոբյանը եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով:
Ինչ վերաբերում է կատակերգությանը, նա ասել է, որ այն ծաղրի է ենթարկելու մեր քաղաքական գործիչներից շատերին: «Ներկայացվելու է, թե ինչ են հանել մեր ժողովրդի գլխին եւ հետո, որպես պատասխան 2 փոքրիկ չարաճճի դերասաններ ինչ են հանում նրանց գլխին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: