
Վիճաբանություն` գետնանցումում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.15-ին, թիվ 2 բուժմիավորումից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի զույգ ոսկրերի ստորին, երրորդի՝ փակ կոտրվածք, տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ավետիք Թ.-ն (առանց մշտական բնակության վայրի, չի աշխատում), որը հիվանդանոցում հայտարարել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի գետնանցումում վայր է ընկել:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկի գետնանցումում, վիճաբանության ժամանակ, 1961 թ ծնված Գրիգոր Շ.-ն (առանց մշտական բնակության վայրի, չի աշխատում) հարվածել է Ավետիք Թ.-ին և պատճառել նշված վնասվածքները:
Ժամը 11.40-ին Գրիգոր Շ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն