Հայաստանի զորամասերում այս պահի դրությամբ որևէ տարածված համաճարակ չկա: Այս մասին Tert.am-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հունվարի 13-ին, ժամը 08.45-ին, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում արգելակել է, ինչի հետևանքով 53-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Շանթ Հարությունյանի կինն ու որդին այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և հանդիպել Շ. Հարությունյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
Հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
«Մինչ մեզ «զբաղեցնում» են բույսերի, կենդանիների, փոքրամասնությունների, օդում ջրի կաթիլների կամ, ենթադրենք, խավարասերների շահերի պաշտպանությամբ, նույն մեզ «զբաղեցնողները» ոչնչացնում են մեզ ՄԵԾԱՄԱՍՆՈՐԵՆ»
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթ:
«Պետք է զանգահարենք ու խնդրենք Կարմիր խաչին, որպեսզի հնարավորության դեպքում թույլ տան գոնե Հակոբի 23-ամյակի օրը՝ հունվարի 28-ին, կարողանանք կապվել նրա հետ»:
«Իմ կարծիքով, շատ ճիշտ կլիներ, եթե «ՀայՌուսգազարդը» այս պահին հանդես գար հայտարարությամբ և տար հնարավորություն բնակիչներին այս ցուրտ ձմռան ամիսների ծախսած գազի գումարը վճարել ամիս-ամիս»
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 14-ին, ժամը14.36-ին ահազանգ էստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շատերին է հետաքրքրում` արդյոք Տարոն Մարգարյանը գիտի՞ շախմատ խաղալ և արդյոք շախմատի սիրահա՞ր է: Մեր հարցին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն ասաց. «Այո, Տարոն Մարգարյանը շախմատ խաղալ գիտի, շախմատի սիրահար է:
Արձանագրում ենք, որ Վարչական դատարանը երկու անգամ՝ 14.08.2013թ. եւ 24.09.2013թ. անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է վարույթ ընդունել «Բարեւ Երեւան» խմբակցության հայցադիմումները եւ դրանք ետ է վերադարձրել:
Հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով` գրեթե անգիտակից, Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանին, ըստ դեռեւս ոչ պաշտոնական տեղեկությունների, ծեծի են ենթարկել զորամասի բուժկետում:
Քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՅԴ ԳՄ-ի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը պատրաստվում է քրեական վերաքննիչ դատարան բողոքարկել Վ. Ավետիսյանի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշումը:
Գիշերը տեղացած ձյունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում խափանումներ է առաջ բերել: Սակայն առավոտվա ժ. 8-ից օդանավակայանը վերադարձել է աշխատանքային բնականոն ռեժիմի:
Երեկ Առավոտ-ը գրել էր, որ ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը, սակայն ավելի ուշ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, պատասխանելով հենց «Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները խուզարկել Ղուկասյանի առանձնատունը, պատասխանել է` «խորհուրդ կտամ քիչ հետևել կայքերին, դրանք հիմարություն են տարածում»:
«Տեսակցությունների արգելքը հանել են: Մեր պայքարի առաջին պտուղները ստացանք: Այժմ գնում եմ պապայի մոտ իսկ հետո կշարունակենք պայքարը նրանց ազատության»:
Ազգությամբ քուրդ 56-ամյա Մոհամադ Ասադը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից՝ նախորդ տարվա վերջին օրը, դեկտեմբերի 31-ին։ Երկար տևող հանգստյան օրերը գարմացրել են նրան, կարևոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում։
Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:
Հունվարի 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում` նախկին գարեջրի գործարանի տարածքում, կիսաքանդ պատի մեջ այրվում է ապակեբամբակ:
Հունվարի 14-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խորհուրդ է տալիս ավտովարորդներին՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը
Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:
Ինչպես գրում է թերթը, վերջին օրերին քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է հագնվել շատ տաք և ունենալ ծով համբերություն, քանի որ մի քանի ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները երթևեկում են 15-20, երբեմն էլ 30 րոպե միջակայքուվ։
Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջնորդությանը, դա քիչ ավելի հեռու գնացող ենթադրություն է, նման խնդիր դրված չէ, որևէ կուսակցության օրակարգում նման խնդիր դրված չէ: Առավել ևս այսօր այդ առաջնորդության հիմնական բեռն ընկնում է ՀԱԿ-ի վրա, ուստի այդ հարցում նման խնդիր չեմ տեսնում, դրա անհրաժեշտությունն էլ չկա:
Իրավապահները երեկ «մի թեթև հիշել են» Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Երեկ կայքերում տեղեկության հայտնվեց, որ ոստիկանության 6-րդ վարչությունը մտել Ղուկասյանի առանձնատուն և շուրջ մեկ ժամ խուզարկություն իրականացրել։
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը կառավարությունից 36,1 միլիոն դրամ փող է ուզում։ Այդ փողով, րստ Գորիկ Հակոբյանի, պետք է վճարվի Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը։