Վթար է եղել Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Մայիսի 24-ին՝ ժամը 18։03-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդն արգելափակվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի օգնությամբ Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031