Հայտնի է դարձել, թե ինչու Է Մակրոնը զանգահարել Լուկաշենկոյին
Այսօր Բելառուսի և Ֆրանսիայի ղեկավարները 2022 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես հաղորդում է AFP-ն, Մակրոնը Լուկաշենկոյին կոչ է արել չմիջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը: «Նա (Մակրոնը) նաև կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոյին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Բելառուսի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման համար, ճշտում Է գործակալությունը: Մակրոնը վախեցել է բելառուսական տարածքում «Օրեշնիկից» (ավելի վաղ անցկացվել են ռազմավարական միջուկային ուժերի ռուս-բելառուսական զորավարժություններ), նշում է կատարական The Peninsula պարբերականը:
Բելառուսի նախագահի կայքում հաստատել են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր և հարաբերությունները ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ:



