Նիկոլ Փաշինյանն օրինագիծ է ներկայացրել՝ «սահմանապահ համայքների» մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
* * *
Քիչ առաջ ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ դրեցի «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագիծը ձեւավորվել է հուլիս եւ օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների եւ պայմանավորվածության արդյունքում:
Նախագծով նախատեսվում է Սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետեւյալ արտոնությունները՝
ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու եւ ոռոգման ջրի վարձավճարների մասով:
բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից:
դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով անօթեւան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթեւան՝ նույն համայնքի տարածքում:
ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
զ) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու եւ երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: