Մոտոցիկլետը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի
Օգոստոսի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի մեծ ոլորքի միջին 1-3-րդ փակ բեկորային կոտրվածք, տեղաշարժ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հեծանիվից վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի մոտոցիկլետը Միկրոշրջան թաղամասի թիվ 73 շենքին հարակից ճանապարհին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի 20-ամյա ուղևորը ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն