AFP. Մակրոնը Լուկաշենկոյին նախազգուշացրել է չմիջամտել Ուկրաինայի պատերազմին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը նախազգուշացրել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Ռուսաստանի առանցքային դաշնակցին, զերծ մնալ Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմին մասնակցելուց, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Մակրոնին մոտ կանգնած աղբյուրին:

Մակրոնը նախազգուշացումն արել է երկու առաջնորդների միջև առաջին հեռախոսազրույցի ընթացքում, որի մասին հաղորդվել է 2022 թվականի փետրվարին ռուսաստանյան ներխուժման առաջին օրերից ի վեր (այն մասնակիորեն սկսվել էր Բելառուսի տարածքից):

Մակրոնն «ընդգծել է Բելառուսի համար այն ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեջ իրեն ներքաշել թույլ տալու հետ», հայտնել է աղբյուրը:

Ըստ գործակալության զրուցակցի, Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոյին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Բելառուսի և Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու համար:

Ավելի վաղ բելառուսական Белта գործակալությունը հայտնել էր երկու երկրների ղեկավարների զրույցի մասին՝ չհայտնելով մանրամասներ դրա բովանդակության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031