Գլխավոր դատախազի եղբոր արտոնությունները . «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ Կարեն Կոստանյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է, աշխատանքի գնալիս պարբերաբար հայտնվում է արտառոց իրավիճակում»,- գրում է թերթը՝ ավելացնելով.

«Պարզվում է՝ գլխավոր դատախազի եղբայրը սովորություն ունի նախարարության շենք գնալ այն մուտքով որտեղով մտնում են ՀՀ առողջապահության նախարարն ու փոխնախարարները:

Շենքը հսկող անվտանգության աշխատակիցները թեև բազմիցս Կարեն Կոստանյանին բացատրել են, որ այդ մուտքով չի կարելի շենք մտնել, սակայն Կոստանյանը չի ընդունում այդ փաստը: Նա հայտարարում է, թե ինքը Գ. Կոստանյանի եղբայրն է, որից հետո անվտանգության աշխատակիցները, «բնականաբար» ստիպված են լինում ներս թողնել նրան»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս