Չիկագոյում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հինգ ոստիկանի

Չիկագոյում հինգ ոստիկան է տուժել քաղաքի արևմտյան հատվածում ծառայություն իրականացնելու ժամանակ ավտոմեքենայի վրաերթի հետևանքով, հայտնում է NBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 03:20-ին։ Ոստիկանության աշխատակիցները մասնակցում էին մեծ ամբոխի ցրման գործողությանը, երբ հանդիպակաց գոտիով ընթացող կապույտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նրանց։

Չիկագոյի ոստիկանության տվյալներով, վրաերթից հետո մեքենան դուրս է եկել մայթ, ապա բախվել է պարեկային ավտոմեքենային, սյանը և ցանկապատին, որից հետո կանգ է առել։

Իրավապահները ձերբակալել են 18-ամյա մի երիտասարդի, որը վնասվածքներ չի ստացել։ Ներկայումս որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը։

Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև զենք։

Տուժած բոլոր հինգ ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Այլ տուժածներ չեն գրանցվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031