Սեյրան Սարոյան. Տեսաք՝ մեր նախագահը ոնց դրանց պորտը դրեց տեղները (տեսանյութ). 1in.am
«Դե, թուրքը մնում ա թուրք, էլի: Հա փորձում են, էլի, հետո պատասխանը ստանում են ու հանդարտվում: Միշտ էլ տենց ա էղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Նրա խոսքով՝ Սոչիում երեք նախագահների հանդիպումը մեծ դերակատարություն ունեցավ իրավիճակի հանդարտեցման համար: «Տեսաք՝ մեր նախագահը ոնց դրանց պորտը դրեց տեղները: Նախագահը հասկացրեց, որ խելո՛ք մնացեք, հանգստացե՛ք, մի քանի հատ տանկ ավել կամ պակաս ունենալով չի: Էդ տանկերին օգտագործող է պետք, մենակ ունենալով չի»,- հավելել է Սարոյանը:
Սեյրան Սարոյանը համամիտ չէ այն տեսակետին, թե հակառակորդի վերջին ակտիվացումը հրահրված էր Ռուսաստանի կողմից, ինչպես նշում էին շատ վերլուծաբաններ ու քաղաքագետներ: «Ես այդ կարծիքին չեմ, քանի որ մեր Ռուսաստանը մեր պարտնյորն ա: Ռուսաստանը չէր կարող Ադրբեջանին դրդել, որ պատերազմի գնա, քանի որ այդ պատերազմը իրեն էլ էր վերաբերելու»:
Դիտարկմանը ի պատասխան, թե՝ բա ինչպե՞ս է պատահում, որ մեր պարտնյորը զենք է վաճառում Ադրբեջանին, Սարոյանը նկատել է. «Դե, դա բիզնես ա: Ու հետո՝ չես կարա ասես, թե Ադրբեջանը էդ զենքը մեր դե՞մ ա օգտագործելու, թե՞ չէ: Ադրբեջանը հո մենակ մեր հետ թշնամի չի, ուրիշ լիքը պրոբլեմներ ունի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: