Թուրքիայի արդյունաբերությունը կորցրել է 132.000 աշխատակցի

Թուրքիայի արդյունաբերական ոլորտում զբաղվածությունը շարունակում է կտրուկ նվազել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի մարտի դրությամբ արդյունաբերության ոլորտում 1 տարվա ընթացքում աշխատանքը կորցրել է ավելի քան 132.000 մարդ։ Այդպիսով ոլորտում աշխատողների թիվը կազմել է 4.7 միլիոնի՝ հասնելով 2021-ի նոյեմբերից ի վեր ամենացածր մակարդակին։

Ոլորտում աշխատանքի կորցնելու դեպքերը շարունակաբար աճում է արդեն 20 ամիս։ Հիմնական դեպքերը գրանցվել են տեքստիլի, հագուստի արտադրության, ավտոմոբիլաշինության, ինչպես նաև մեքենաշինության և պլաստիկի արտադրության ոլորտներում։

Միևնույն ժամանակ, աշխատանք կորցրածների զգալի մասը տեղափոխվել է ծառայությունների և առևտրի ոլորտներ, մինչդեռ շինարարության ոլորտի պահանջը շարունակում է պահպանվել պետական ներդրումների և երկրաշարժից տուժած շրջանների վերակառուցման հաշվին։

Տնտեսագետները զգուշացնում են, որ երկիրը աստիճանաբար հեռանում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունից և դառնում ավելի կախված ծառայությունների ոլորտից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031