Բաժիններ՝

Ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ 20-ից ավելի քրգործ է հարուցվել. news.am

Հայաստանի քննչական կոմիտեն մոտ 2 տասնյակ քրեական գործ է հարուցել հուլիսի 1-ից սկսած ադրբեջանական կողմից հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ արձակած կրակոցների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Ինչպես գիտենք՝ հուլիսի 1-ից սկսած սահմանին լարվածության սրացմանը զուգահեռ ադրբեջանական կողմը կրակ էր բացում նաեւ սահմանամերձ գյուղերի վրա, գյուղացիները նյութական մեծ կորուստներ կրեցին, եղան հրկիզումներ:

Այս դեպքերով էլ մոտ 2 տասնյակ գործեր են հարուցվել Հայաստանի տարբեր քննչական մարմիններում եւ քննություններ են ընթանում: Հարկ է նշել, որ մենք գործեր ենք հարուցել հատկապես խաղաղ բնակիչների նկատմամբ ոտնձգությունների մասով, երբ մարդիկ նյութապես տուժել են»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031