ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` գրելով, որ ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը:

Լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ խոսքը Արմավիրի մարզի «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցի» մասին է:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը 2012թ. վերակառուցումից անվանակոչվել էր Բուդապեշտում 2004 թվականին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի անվամբ։

Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը համապատասխան փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, Արմավիրի մարզպետին հանձնարարեց փոփոխություն կատարել նաև «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում և ապահովել դրա պետական գրանցումը։

Հիշեցնենք նաև, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանը դավադրաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ: Ոճրագործ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն օգոստոսի 31-ին էքստրադիցիայի է ենթարկվել և տեղափոխվելով Ադրբեջան` ներման և պետական պարգևների, կոչումների արժանացել Իլհամ Ալիևի կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031