Սուրիկ Խաչատրյանը՝ պատերազմի վերսկսման վտանգի մասին. Եթե նորից մի բան էղավ, իրանք 7 ռայոն էլ են տալու (տեսանյութ). 1in.am
«Դուք ինչ ունեք մտածելու, թող թուրքերը մտածեն պատերազմի մասին: Շատ վատ է, ստորագրված պայմանագիր կա, որը 20 տարի ա՝ խախտում են: Էսա խնդիրը»,- այսօր ԱԻՆ-ում, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում վերջին շրջանում հակառակորդի ակտիվությամբ պայմանավորված իրավիճակը, ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Հակառակորդի ակտիվությունը իրանցով ա պայմանավորված: Երևի թե իրենց նախարարը գլխապտույտների մեջ ա, դրանից ա: Թող իրանք մտածեն, պատերազմի արդյունքի մասին թող իրենք մտածեն, որովհետև, եթե նորից մի բան էլ էղավ, 7 ռայոն էլ են տալու»,- հավելել է Խաչատրյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: