Ոստիկանությունից նշել են, որ կատարվում է հետաքննություն:
ՄԻԵԴ կանոնակարգում նոր փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` այսուհետ անձը ԵԴ-ում դատավոր կարող է նշանակվել միայն 1 անգամ, 9 տարի ժամկետով:
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայության հոգևոր կենտրոն այցելության այս առիթը` աղոթք բարձրացնելու Մայր Տաճարում և վերանորոգելու իրենց ուխտն Աստծո հետ, քայլելու Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց եկեղեցասեր ու ազգանվեր կյանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:
Դպրոցի երկարամյա տնօրեն Վանիչկա Պետրոսյանն անցել է կենսաթոշակի, եւ նրա պաշտոնն արդեն մի քանի ամիս է՝ ազատ է: 2013 թվականի նոյեմբեր ամսից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույն դպրոցի փոխտնօրեն Արամ Եղինյանն է:
Դաթո Մելկաձեն երկու տարի առաջ «հրաժարվել» էր «օրենքով գող»-ի տիտղոսից:
Դեռ երեկ՝ հունվարի 11-ին, Վահե Մկրտչյանը եւ Լիպարիտ Պողոսյանը դադարեցրել են հացադուլը:
Վիճարկվող դրույթը, մասնավորապես, սահմանում է, որ դատարանում փաստաբանը կարող է անվճար ներկայացուցչություն իրականացնել մերձավոր ազգականի համար: Ընդ որում, որպես այդպիսին նշվում է ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ինչպես նաև ամուսինը կամ ամուսնու ծնողը, փեսան կամ հարսը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.40-ին: Մասամբ այրվել են Ս. Գ.-ին պատկանող տաքացուցիչների գործարանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ, առաստաղը՝ 4 քմ և պատերի երեսպատումը՝ 6 քմ:
Ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Մինչ այժմ Իտալիայում երեխաներին կարող էր տրվել միայն հայրական ազգանունը:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Toyota-ն բարձրացել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի վրա:
Հանդիպումներից մեկի ընթացքում Կ. Ստեփայանն ու աղջիկը սեռական հարաբերություն են ունեցել, ինչից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Ըստ վճռի՝ վախենալով, որ Կ. Ստեփանյանն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է՝ աղջիկը իր ընտանիքի անդամներին հայտնել է, որ Կ. Ստեփանյանն ու Մ. Հովհաննիսյանը դանակի սպառնալիքով տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն:
«Չքավորության առումով, չասեմ ամենավեջինն ենք, անընդհատ կրկնում ենք նույն բանը: Առաջինն ենք սպորտի, մշակույթի ոլորտում: Աղքատությամբ էլ ենք առաջինը՝ հո՛ վերջինը չե՞նք լինի»:
Հունվարի 10-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհով Վանաձոր ընթացող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, հնարավոր է, ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:
Չնայած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դեռ սեպտեմբերին բողոքարկեց նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց կալանքից ազատ արձակելու մասին, սակայն Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մինչ օրս դատարանին չի ներկայացրել ինը հատորանոց քրեական գործի գոնե մեկ հատորն ամբողջությամբ, որպեսզի դատարանը որոշում կայացնի հիմնավորվա՞ծ է եղել քննիչ Ալեքսան […]
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող խանութից մի կնոջ դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար, բջջային հեռախոս և տան բանալիներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Հունվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Հունվարի 10-ին, ժամը 08.10-ին, թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուսաննա Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հունվարի 10-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ով մի քանի օր առաջ է ստացել ՀԾՔ-ի որոշումը, ուշադրությունը հրավիրեց ՀՔԾ որոշման այն հատվածի վրա, որտեղ նշվում է, որ վերահսկող դատախազը քննիչի՝ Վարդան Պետրոսյանի տուն գնալու հանգամանքը «թյուրիմացաբար» է նշել փաստաթղթերում:
«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի ևս Ապարան քաղաքի հրապարակում նշում է ավանդական դարձած ՝ հին տոմարով Նոր տարին:
ՀՀ գլխավոր դատախազը, ամփոփելով 2014թ. առաջին միջգերատեսչական խորհրդակցության աշխատանքները, ևս մեկ մեկ անգամ շեշտեց հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է մի քանի մեղավոր մնան անպատիժ քան մեկ անմեղ մարդ պատժվի»:
Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան ճանապարհահատվածի 10-16 կմ-ում առկա են մառախուղ և մերկասառույց:
Իջևան քաղաքում բախվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին պատկանող «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզկենտրոնի ներքաղաքային երթուղու միկրոավտոբուսներից մեկը:
«Կրակոցները սկսեցին հունվարի 10 երեկոյան: Հիմնականում Ներքին Կարմրաղբյուր եւ Այգեպար գյուղերի հենակետերի ուղղությամբ էին կրակում: Դպրոցների, մանկապարտեզի եւ բնակելի տների վրա էլ են կրակել, սակայն փառք Աստծո զոհեր եւ վիրավորներ չունենք: Բարեբախտաբար նաեւ աշակերտները արձակուրդի մեջ են»,- պատմել է գյուղապետը:
Սրտի խոր կսկիծով լսեցինք ժամանակակից հայ արձակի ամենավառ ու ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` Լևոն Խեչոյանի մահվան բոթը: Այլևս մեզ հետ չէ մեր ընկերը, հայրենակիցը, զգայուն ու ազնիվ հայը, փայլուն գրողն ու մտավորականը: Նախախնամության կամոք մարդկային մտքի ու ոգու մի հզոր ընթացք կասեցվեց, մի լուսավոր նպատակ խաթարվեց, որի կրողն իր կառավար թափի մեջ դեռ շատ ասելիք ու […]
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր բոլոր երկրպագուներին: