Բաժիններ՝

Ում է հակացուցված ձմերուկը

Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից:

Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը:

Թարմ ձմերուկի կեղևը լավ միջոց է գլխացավի դեմ: Իսկ չորացված ձմերուկի կեղևից կարելի է պատրաստել տարբեր հեղուկներ, որոնք կանխարգելում են միզուղային հիվանդություններից:

Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:

Մասնագետները խորհուրդ են տաիս շատ ձմերուկ ուտել հատկապես, հակաբիոտիկների կուրս անցած մարդկանց, քանի որ այն չեզոքացնում է դեղորայքի կողմնակի ազդեցությունը:

Ձմերուկն ունի նաև հակացուցումներ: Այն հակացուցված է որոշակի հիվանդությունների ու առողջական խնդիրների դեպքում:

Այն խորհուրդ չի տրվում դիաբետիկներին, երիկամներում քար ունեցողներին, պիելոնեֆրիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման կամ խնդիրների որոշակի աստիճանի դեպքում, ինչպես նաև շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունեցողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031