Բաժիններ՝

Սպերցյան․ Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում

Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչում Մոսկվայի «Սպարտակին» հետխաղային 11-մետրանոցներով պարտվելուց հետո ամփոփել է մրցաշրջանը։

«Ցավալի է, որ ամեն մրցաշարի վերջում ինչ-որ բան չհերիքեց տիտղոս նվաճելու համար։ Ցավալի է, բայց պետք է հպարտանալ մեր խաղով։ Կվերլուծենք, կհասկանանք։ Հնարավոր է՝ որոշ հանդիպումներում ուժերը չհերիքեցին։ Ընդհանուր առմամբ՝ գերազանց մրցաշրջան է։

Հետխաղային 11-մետրանոցները վիճակախաղ են։ Հետաքրքիր եզրափակիչ էր։ Կարծում եմ՝ բոլորը հավանեցին։ Վերջում մի փոքր տխուր ենք։

Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031