Ֆինլանդիայի նախագահը պատմել է, թե երբ կարող է բացվել Ռուսաստանի հետ սահմանը
Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը կարող է բացվել միայն այն ժամանակ, երբ վստահություն առաջանա, որ Ռուսաստանը ներգաղթյալներին կամ փախստականներին չի օգտագործում որպես զենք Ֆինլանդիայի դեմ, կիրակի օրը Yle Radio Suomi-ի հարցուպատասխանի ծրագրում հայտարարել է նախագահ Ալեքսանդր Սթուբը։
Ֆինլանդիայի նախագահի կարծիքով, այդ հարցում վստահությունը պետք է ստացվի Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր քաղաքական մակարդակից։
Ծրագրի ընթացքում լսարանից հարց է հնչել այն մասին, թե ինչու Էստոնիան իր սահմանը բաց է պահում երեք անցակետերում, և այնտեղ միգրանտներ չեն ժամանում, մինչդեռ ֆիննական սահմանը փակ է։
Պատասխանելով՝ Սթուբը պատմել է, որ Լիտվա պետական այցի ընթացքում այցելել է Լիտվայի և Բելառուսի միջև սահման, որտեղ միգրանտների հետ կապված խնդիրները դեռևս պահպանվում են։
Երկրի նախագահը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում՝ կանխելու համար ուկրաինական դրոնների մուտքը Ֆինլանդիայի տարածք։
Սթուբը շեշտել է, որ Ֆինլանդիան թույլ չի տալիս դրոնների կողմից երկրի օդային տարածքի օգտագործումը։
«Մենք կտրականապես արգելել ենք Ուկրաինային օգտագործել Ֆինլանդիայի օդային տարածքը Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելու համար», – ընդգծել է նա։
Ըստ նրա, ուկրաինական կողմի հետ կան հաղորդակցության ուղիներ, ինչպես նաև դրոններ որսալու պատրաստակամություն։
Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ նույնիսկ ռազմական գործողությունների պայմաններում անհնար է որսալ յուրաքանչյուր դրոն։



