«Գիշերը քնած էինք, դմփոց եկավ, ինձ թվաց՝ երկրաշարժ է, երեխեքին վերցրել եմ ժամը 3-ի կողմը, փախել եմ դուրս»,- «Ա1+»-ին ասել է բնակչուհի Անի Հայրապետյանը։
168.am-ն այսօր Երևանի մի քանի քաղաքացիներից հետաքրքրվեց, թե գազի գնի թանկացումից հետո որքա՞ն գումար են մուծել դեկտեմբեր ամսվա համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17–ին, ժամը 15:30-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանձնուքների ընդունման կետում կալանավորի համար նախատեսված հանձնուքի զննության ընթացքում «Բջնի» հանքային ջրի տարայի մեջ լցված մուրաբայի միջից «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են թաքցված խոշոր չափի` 0.024 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող Բ8 գրառմամբ երեք դեղահաբեր, և դատապարտյալը առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցը ապօրինի ձեռք բերել չի կարողացել և հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Տեղեկություններ ներկայացվեցին Դիլիջան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի կազմման գործընթացի, ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի, «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ընթացքի, ինչպես նաեւ համայնքում իրականացվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
«Համլետը դատապարտվել է գողության համար, եղել է տարբեր բանտերում, հիվանդ է թոքախտով, նա չի բուժվել, ուզում է անկախ բժիշկներ գան ու իրեն ստուգեն, հիվանդանոցից Ձեզ կասեն, թե Համլետը հրաժարվում է անալիզներ տալ, բայց դա սուտ է: Տարբեր բողոքների պատասխանները չստանալու համար ասեղներ է մտցրել մարմնի մեջ, մի քանիսը բժիշկները հանել են, մի քանիսը դեռ կան»
«Հայաստան ներխուժած այս կազմակերպությունը կարգախոս ունի , ասում են՝ եթե մահանանք, ապա միասին: Շրջում են հասարակական վայրերում, որտեղ շատ մարդիկ կան ու վարակում»:
Հայաստանի կառավարության որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդից փոխանցումներ է անելու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ փակելու համար Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների համար մատուցված ծառայությունների պարտքը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից: Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:
Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Նախախորհրդարանը այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում մ դադարեցնել նվիրաբերումները վարչախմբին և դրա փոխարեն ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ։
Ահազանգով նշված վայր մեկնած Գուգարքի ոստիկանները հայտնաբերել են ծառից կախված Ս. Ս.-ի դին, ով Դեբետ գյուղի բնակիչ էր:
Դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ-ն կեղծիքով «վավերացրեց» հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը` «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին, որով նախատեսվում էր ընկերության բաժնետոմսերի 20%-ի վաճառքը Գազպրոմին:
Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները:
ՀՀ կենտրոնական բանկը շարունակելու է Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը: Այդ նպատակով 2014 թ-ին ԿԲ- ն 3.1 մլրդ դրամի շինարարություն է անելու «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շրջակայքում:
Փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Սույն որոշումն, ըստ էության, կայացված է։
Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ հարուստ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10.000 դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000։
Հիմա «քոչարյանական» պայքարն ընթանում է ոչ միայն ստատուսների, մեկնաբանությունների մակարդակում, այլև պրիվատ նամակների միջոցով, որոնցով ծանոթ ֆեյքերը տարբեր կարգի «ուտկաներ» են իբր շատ «գաղտնի» հաղորդում լրագրողներին, ակտիվ օգտատերերին, ասենք, օրինակ, ՌԴ դեսպան Վոլինկինն Ամանորին այցելել է Սերժ Սարգսյանին, նրան ասել, որ Քոչարյանն անպայման պետք է դառնա վարչապետ, որովհետև «Ռուսաստանն այդպես է ուզում, Սերժն էլ համաձայնել է»:
Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է երրորդ անձ՝ նույն զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ, 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին` պատճառելով վնասվածք:
Ըստ Մուսայանի՝ այս տարի մի նոր գերակա խնդիր է ավելանալու՝ Երևանում նավիգացիոն համակարգի ստեղծումն է, որը թույլ կտա շարժական գույքի տեղադիրքի որոշում իրականացնել: Դրա փորձարկումը կիրականացվի այս տարվա վերջին, իսկ շահագործումը կսկսվի հաջորդ տարի:
1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին:
Հունվարի 17-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, ժայռաբեկոր է պոկվել և խանգարում է երթևեկությանը. բեկորը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ վայր ընկնելու դեպքերի կեսից ավելին գրանցվում է տանը, ավելի հաճախ` ննջասենյակում:
Մեզ հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Odnoklassniki-ի օգտվողների աճը, իր կարծիքով, պայմանավորված է, մասնավորապես, Հայաստանի մարզերում ինտերնետի աճով, քանի որ պրովայդերների միջև մարզերում ուժեղ մրցակցություն է սկսվել:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Ուկրաինայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցները նախօրեին Կիևում ձերբակալել են երեք քութայիսցիների։ Նրանցից երկուսը «օրենքով գողեր» են, իսկ երրորդը հավակնում է այդ կոչմանը։
Ըստ մեղադրանքի՝ Հրածին Մալխասյանի մոտ ժամը 06։00-ին սկսվել է արյան սուր կորուստ. վիրահատությունը կատարվել է ուշացումով` ժամը 07։00-ին: Հետվիրահատական շրջանում չկատարված միջոցառումերը հանգեցրել են օրգանիզմի սակավարյունության, հեմոռագիկ շոկի: Հրածին Մալխասյանը տեղափոծվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ մահացել:
Առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր: