արչության պետի փոխանցմամբ նշված հիվանդությունը ամբուլատոր պայմաններում պետք է բուժել, սակայն քանի որ բնակարանը փոքր է ու ներսում չկա կենցաղավարության որևէ պայման, իրենք «բեռնաթափում» են արել ու 4-ին տեղափոխել հիվանդանոց, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս կգրվեն:
Ոստիկանները միջամտեցին՝ պահանջելով դուրս գալ հրապարակի տարածքից, իսկ երբ տեսան, որ ցուցարարները չեն հեռանում, սկսեցին գրել ակցիային մասնակցող մեքենաների, այդ թվում՝ տաքսիների պետհամարանիշները։
Բոլոր այն չափահաս քաղաքացիներն, ում անձնագրի վավերականության ժամկետը լրացած է, 2014 թվականի հունվարից նախկին նմուշի անձնագրերի փոխարեն ստանում են նույնականացման քարտ՝ վճարելով 3000 դրամ գումար:
«Բացի այդ, զինծառայողը գիտակցության է եկել և ասում է, որ այդպիսի դեպք չի եղել։ Գործի հետաքննության արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության» :
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում երեկ՝ հունվարի 15-ին, Նոյեմբերյանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
«Հրապարակը» գրում է. Թեպետ օրենսդրական հայտն փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում։
Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Մուրադյաններն են ախտակիրները:
Երեկ «Ժողովուրդն» ահազանգ է ստացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներից և որոշ աշխատակիցներից։ Նրանց պատմելով՝ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը թույլ չի տալիս ջեռուցել համալսարանը։
Հունվարի 16-ին, ժամը 00.30-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային չարաշահումից թունավորման նախանշաններով Արաբկիր ԲԿ է տեղափոխվել Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Մ.-ը :
Սերժ Սարգսյանը վետո է դրել կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա, և դրանք առարկություններով կրկին ուղարկվել են ԱԺ։
ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն քննադատող հարցազրույցին։
Հունվարի 16-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով. ՀՀ-ն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն։
Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների և փակման վտանգի առջև՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։ Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով վաճառել Կենտրոնի շենքը:
Բժշկի արտագաղթելու մասին «ՀԺ»-ի տեղեկությունները երեկ հաստատել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը։ Նա ասել է, որ հունվարի 5-ին Քալայջյանը Դուբայ է մեկնել մշտական աշխատելու տրամադրությամբ։
«Ցողունային բջիջներով երիտասարդացումը օրգանիզմի այս յուրահատուկ «նորոգիչների» գործածության ևս մեկ տարբերակ է»,- նշված է բժշկական գրականության մեջ: Ինպլանտանցիան բավական թանկ արժե՝ 10-40 հազար եվրո։ Նման ինպլանտացիայի միջոցով օրգանիզմի երիտասարդանում է մոտ 20 տարով։
Հունվարի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատի հրազենային վերքով Բաղաբուրջ բանավանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Քարինջ գյուղում 2014-ի հունվարի 2-ին կրակը մի քանի րոպեում սրբել-տարել է Մխիթարյանների երիտասարդ ընտանիքի 13 տարվա ապրուստը: Չորս հոգանոց ընտանիքը հիմա այլեւս ոչինչ չունի, բացի սառնարանից ու վարկային պարտավորությունից:
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Դրանից ավելի անհեթեթ, մեծ սուտ եւ լկտիություն չի կարող լինել, դա սուտ է, լկտի սուտ»,- նշել է նա:
Արտագաղթի միտումներ նկատվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ այլ երկրներում: Թեպետ արտագաղթի ծավալները ԱՊՀ տարբեր երկրներում տարբեր են, դրանց համեմատական վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել խնդրի խորության և արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին:
Հունվարի 14-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն 1-ին թաղամասի տներից մեկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Պ-ին:
Այս տարվա ձմեռը անակընկալներով լի է. հանրապետության ամենահարավային տարածաշրջանում` Մեղրիում, ձյուն, որը օրերով չի հալվում, սառնամանիք, որին պատրաստ չեն բնակիչները և կազմակերպությունները. ջրամատակարարման համակարգի և կոյուղիների խափանումներ, ժամերով հոսանքազրկում, վիճակ, որն արտակարգ է մի տարածաշրջանի համար, որտեղ իսպառ բացակայում է գազաֆիկացումը:
2013թ. դեկտեմբերին ՕՍԸՄ հիմնադրամի ամենամսյա մրցույթի հաղթող է ճանաչվել «Արհեստանոց» նախագիծը, որը և հիմնադրամի միջոցներից տրամադրված գումարը կօգտագործի երեխաների խեցեգործական արհեստանոցի համար թրծման վառարան գնելու նպատակով: Այդ ամենը կարող է ապահովվել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների զբաղվածությունը հատկապես գարնանը և աշնանը:
Հունվարի 14-ին, ժամը 19.20-ին, Իջևանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի տան հարակից տարածքում հայտնաբերել են 34-64 սմ տրամագծով և 1,20 սմ երկարության 38 գերան:
Որոշ մանկապարտեզների տնօրեններ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին զգուշացրել են, որ բոլոր նրանք, ովքեր չեն պատրաստվում վճարել արդեն նոր վարձավճարը, պետք է հանեն երեխային մանկապարտեզից:
Այս օրերին բնակչությանը հուզող սոցիալական թիվ 1 խնդիրը կոմունալ ծառայությունների դիմաց կատարվող վճարումներն են, որոնք նախնական հաշվարկներով էականորեն տարբերվում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վճարումների չափերից:
Հունվարի 15-ին, ժամը 16.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույց շենքում առկա է քաղաքացու դի, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: