Փողոցներում վարակված ասեղներով մարդկանց ծակելու և ՁԻԱՀ-ով վարակելու հայտարարության հետքերով. news.am
Հայաստանի փողոցներում 4 ամիս է՝ շրջում են ռուսներ, որոնք վարակված ասեղներով ծակում եւ ՁԻԱՀ-ով են վարակում մարդկանց:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացել է «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը:
«Հայաստան ներխուժած այս կազմակերպությունը կարգախոս ունի , ասում են՝ եթե մահանանք, ապա միասին: Շրջում են հասարակական վայրերում, որտեղ շատ մարդիկ կան ու վարակում են»,- ասել է Սեւան Աղաջանյանը՝ չցանկանալով հրապարակել իր այս սկանդալային հայտարարության աղբյուրը։
Սեւան Աղաջանյանի խոսքով, իրենք դեռ փաստեր են հավաքում, որից հետո կդիմեն ոստիկանություն. «Դեռ փաստեր, անուններ, ոչինչ չենք կարող ասել, բայց այս կազմակերպությունը վաղուց է Ռուսաստանում գործում»:
Մանրամասները այստեղ`