
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 83-ամյա ծերունու դի է հայտնաբերվել ծառից կախված. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 16-ին, Հանքաձոր գետի հարևանությամբ գտնվող տարածքում 83-ամյա Սերոժ Ս.-ի ինքնասպանության փաստով:
Ահազանգով նշված վայր մեկնած Գուգարքի ոստիկանները հայտնաբերել են ծառից կախված Ս. Ս.-ի դին, ով Դեբետ գյուղի բնակիչ էր: