
Գյումրեցի շինարարներին չեն վճարում, փոխարենը փակում են ռուսական զորամիավորումների երթևեկության ծախսերը. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդից փոխանցումներ է անելու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ փակելու համար Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների համար մատուցված ծառայությունների պարտքը: Սա այն դեպքում, երբ հայկական կողմը ի վիճակի չէ փակել անգամ սեփական պարտքերը օրինակի համար Գյումրիում անցած տարեվերջին իրականացրած ասֆալտապատման դիմաց: Խոսքը Գյումրիում անցած նոյեմբերին իրականացված փողոցաշինական աշխատանքների մասին է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ: Պատվիրատուն, ինչպես հայտնի է, ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարությունն էր: Որպեսզի աշխատանքները հրատապ կատարվեին, փողոցաշինական աշխատանքներում ներգրավվել էին միանգամից երեք շինարարական կազմակերպություն:
Այդ ժամանակ Գյումրիում փողոցաշինությունը արժեցել էր շուրջ 500 միլիոն դրամ, սակայն ՀՀ կառավարությունից ու տրանսպորտի նախարարությունից շինարարական ընկերություններին հորդորել էին մեղմ գներ սահմանել, քանի որ բյուջեի միջոցները սուղ են: Եւ հավանաբար «բյուջեի սղությամբ է» բացատրվում նաեւ այն, որ մինչեւ այժմ այդ գումարները վճարված չեն շինկազմակերպություններին: Իսկ փոխարենը ՀՀ կառավարությունը որոշում է այդ սուղ միջոցներից գումար հատկացնել եւ փակել ռուսական զորամիավորումների երթեւեկության ծախսերը այն էլ ռուսական ընկերությանը:
Ընդ որում, խոսքը շուրջ 90 հազար դոլար կազմող պարտքի մասին է, որը առաջացել է 2013թ-ի միայն երրորդ եռամսյակում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում