Հայաստանաբնակ եզդիները արտագաղթում են

«Ժողովուրդը» գրում է. Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները:
ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ իր հայրենակիցներն աշխատանք չունեն, որպեսզի իրենց ընտանիքը կերակրեն. «Ոչ միայն եզդիները, այլև հայերն էլ սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Այսօր Հայաստանում բնակվող եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է: Գնում են: Սրան նպաստեցին նաև վերջին՝ էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումները: Մարդիկ չեն կարողանում գոյատևել: Մի կտոր հա՞ց ստեղծեն, անասունների համար անասնակե՛ր գնեն, թե՛ կոմունալ վարձերը վճարեն»,-ասել է թերթի զրուցակիցը:

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031