Բաժիններ՝

«ՀայՌուսգազարդը» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»

ilur.am-ը գրում է. Գազպրոմը ստորագրեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի 20% բաժնեմասը գնելու մասին պայմանագիր:

Այս մասին է հաղորդում ռուսական գազային կոնցեռնի տեղեկատվությունների վարչությունը: Գործարքի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Գոզպրոմի բաժնեմասը կազմեց 100%, իսկ կազմակերպությունը վերանվանվեց և այսուհետ կկոչվի` «Գազպրոմ Արմենիա»:

Դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ-ն կեղծիքով «վավերացրեց» հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը` «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին, որով նախատեսվում էր ընկերության բաժնետոմսերի 20%-ի վաճառքը Գազպրոմին:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031