Վայր ընկնելուց մահվան դեպքերն ավելի շատ են, քան հրազենի գործադրմամբ հանցագործություններից. Նյու Յորքի ոստիկանություն
Նյու Յորքում տարեկան մոտ 300 մարդ է մահանում վայր ընկնելուց: Սա ավելին է, քան հրազենի գործադրմամբ հանցագործություններից սպանվածների թիվը, որը 2012թ-ին կազմել է 239, հայտարարել է Նյու Յորքի ոստիկանությունը:
Ամեն տարի վայր ընկնելու ժամանակ ստացած տարբեր տրավմաներով Նյու Յորքի մոտ 17 հազար բնակիչ է հոսպիտալացվում, հիմնականում` տարեցներ, նրանցից մոտ 300-ը մահանում է:
Նյու Յորքի փոխքաղաքապետը նշել է, որ իրականացվում է «հարմարավետ դարձնել Նյու Յորքը տարեց բնակիչների համար» ծրագիրը` տարեցներին պաշտպանելու եւ դժբախտ դեպքերից մահացությունների թիվը նվազեցնելու նպատակով:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ վայր ընկնելու դեպքերի կեսից ավելին գրանցվում է տանը, ավելի հաճախ` ննջասենյակում: