Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.35-ին, մարվել` 09.45-ին:
Թեև անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը փետրվարի 3-ին է, սակայն փետրվարի 2-ին Ազատության հրապարակում խորհրդանշական կերպով կնշվի նրա ծննդյան տարեդարձը:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1983թ. ծնված Կ. Հ.-ին, ով նույնպես տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները Կ.Հովսեփյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ.Առուստամյանի և Վ.Հովհաննիսյանինը` միջին ծանրության:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի գործը ուղարկվել է դատարան:
Վերջինիս խոսքով՝ ճանապարհային ոստիկանությունն իր առջև կանոնավոր երթևեկություն ստեղծելու խնդիր է դրել, բայց դա մեծ «զոհեր» է պահանջում, քանի որ հայ վարորդները խախտումներ անելով են սովորում երթևեկության կանոնները:
Հաղորդվում է, որ Գիորգաձեն գտնվել է գողացված մեքենայում, որի հետապնդման ժամանակ էլ նրան ձերբակալել են:
Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի սահմանամերձ 4 և Նոյեմբերյանի շրջանի 5 համայնքներում անհանգիստ վիճակ է: Հակառակորդի կողմից հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցները չեն դադարում:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է իր հորը:
49 շենքում, որի նկուղում արդեն 4-5 տարի գիշերում է Հենրիկ Ասքանազյանը, բնակիչները նրան հազվադեպ են տեսնում, քանի որ երեկոյան ուշ գալիս է և վաղ առավոտյան գնում։ Նախորդ գիշեր հարեւանները զգացել են, որ շենքով մեկ ծուխ է տարածվել եւ զանգել են հրշեջ ծառայություն։
Հունվարի 26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Երևանի Արցախի փողոցում հունվարի 21-ին տեղի ունեցել Mercedes մակնիշի ավտոմեքենայի վթարը:
Ըստ նոր՝ խստացված ընթացակարգերի օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի քան 3 ամիս՝ 90 օր, որից հետո պետք է լքեն երկրիը: Վերադառնալու իրավունք կստանան միայն ևս 3 ամիս հետո: Օրենքով նախատեսված այս պայմանները խախտելու դեպքում 3 տարով կզրկվեն Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Արտագնա աշխատանքի մեկնողների համար օրենքը նախատեսում է բացառություններ:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք սահմանապահ գյուղերի բնակիչներին հայտնում են իրենց զորակցությունը և անհրաժեշտության դեպքում աջակից լինելու պատրաստակամությունը իսկ սահմանապահ սպաներին և զինվորներին կոչ են անում լինել զգոն:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Կարգին սերիալ»-ից հայտնի Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն: Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից եւ իրականացվում է Քանաքեռում եւ Հյուսիս Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ-ն:
Պարզվել է, որ Таврия ЗАЗ մակնիշի 35 VO 767 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը, իսկ Mercedes մակնիշի 77 ՍՍ 078 համարանիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 26-ամյա Վիգեն Աբգարյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է «Մարկ Ինթերնեյշնալ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառող-խորհրդատու:
Շաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփմանգծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններովձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ,սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքիգնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել իր ելման դիրքերը:
Ներառական կրթություն իրականացնող Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը 2013 թվականին հիմնանորոգվել է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Վերանորոգման արդյունքում, սակայն, դպրոցը չի հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մասնավորապես` կառուցված թեքահարթակը չի համապատասխանում շինարարական նորմերին, մատչելի չեն անգամ սանհանգույցներն ու դռները, եռահարկ շենքում չկան հարմարություններ հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման համար:
«Բոլոր հայ ընտանիքներում գիտեք՝ ինչպես են մայրերը գուրգուրում, փայփայում իրենց զավակներին, Արմենս մեր տան կրտսերն է, երեք քույրերի եղբայրն է, պատկերացրեք մեր ընտանիքում ինչ սիրով և գուրգուրանքով ենք փայփայել Արմենիս: Մեր ընտանիքում Արմենս շատ լավ մթնոլորտում է մեծացել, միշտ սեր է տեսել իմ տղան»,- ասել է Արմենի մայրը:
Երբ ինչ-որ գործի քննություն գտնվում է Դահմանադրական դատարանում և երկրի առաջին դեմքն արդեն իսկ իր կարծիքն է հայտնում, դա կարող է դիտվել որոշակի մեսիջ, հաղորդագրություն Սահմանադրական դատարանին: Այսինքն՝ ես՝ որպես քաղաքացի, չէի ցանական, որ իմ երկրի առաջին դեմքը այդպիսի կարծիք սկսեր արտահայտել մի օրենքի վերաբերյալ, որը վիճարկվում է:
Դավիթ Մանուկյանի կարծիքով՝ շարժման քաղաքական լինելու մասին մեկնաբանությունները արհեստական են. «Դրանով պառակտում չփորձեն մտցնել մեր մեջ: Մնք միասնական ենք, և մենք միանշանակ շարունակելու ենք համագործակցությունը քաղաքացիական շարժման ֆորմատով»:
Մենք մեր պայքարը բնականաբար ավարտված չենք համարում: Սա ընդամենը հաղթանակներից մեկի սկիզբն էր, որով Սահմանդրական դատարանը փաստորեն փաստեց թերացումները, որոնք կային օրենքում, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք շարունակելու ենք պայքարը: Մեր վերջնական նպատակը օրենքի հակասահամանդրական ճանաչելն է: Լինելու են և´ բողոքի երթեր, և´զանազան ակցիաներ»
Երկու տարի առաջ կատարված բնակարանային գողության հետքերով: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է մինչև 2014 թ. փետրվարի 8-ը:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«ՀԺ» նշում է, որ պետական ու ոչ պետական հիմնարկներում աշխատակիցներից հաճախ պահանջում են այս քարտերը՝ անտեղյակությունից կամ պետական գանձարանը հարստացնելու մղումից ելնելով: Նույնականացման քարտերը տրամադրելու համար քաղաքացիներից գանձվում է 3 հազար դրամ։
Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ «Հրապարակ» օրաթերթը փորձել է հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: