
Վթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 25-ին, ժամը 23.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34MP824 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ` 1991թ. ծնված Վ. Ա.-ն և Վ. Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1983թ. ծնված Կ. Հ.-ին, ով նույնպես տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները Կ.Հովսեփյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ.Առուստամյանի և Վ.Հովհաննիսյանինը` միջին ծանրության:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը