Բաժիններ՝

Կարգին Հայկոն ու КВН-ի Արտակը շրջիկ ճաշարան են կազմակերպել (տեսանյութ). aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ «Կարգին սերիալ»-ից հայտնի Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն: Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից եւ իրականացվում է Քանաքեռում եւ Հյուսիս Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել:

«Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ շատ քաղաքացիներ, ընտանիքներ օրվա հացի խնդիր ունեն լուծելու: Մեր ընտանիքը Ռուսաստանում բնակվող մեր ընտանիքի ընկերոջ Արտակ Գասպարյանի հետ որոշել ենք աջակցել այդպիսի քաղաքացիներին:

Արտակը այժմ ապրում եւ աշխատում է Ռուսաստանում, այնտեղ խոշոր կինոպրոդյուսեր եւ բիզնեսմեն է: Մի օր Մոսկվայում Արտակի հետ զրուցում էինք Հայաստանի սոցիալական ծանր վիճակի մասին եւ որոշեցինք ոչ միայն բողոքել, այլեւ կոնկրետ գործել: Որոշեցինք ստեղծել այս շարժական ճաշարանը, որը կհեշտացնի մեր շատ քաղաքացիների օրվա հացի խնդրի լուծումը»,- ասաց Հայկ Մարությանը: Ըստ նրա, ծրագրում ընդգրկել են ամենախոցելի վիճակում գտնվող ընտանիքները. «Ընտանիքներ, որտեղ աշխատունակ մարդ չկա կամ միայնակ մայրերի հետ ապրող երեխաներ, պապիկի ու տատիկի հոգատարության տակ գտնվող թոռներ…ինքներս ենք ընտրել այդ քաղաքացիներին՝ home visit անելով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս