Բաժիններ՝

Յուրի Վարդանյանի որդին թմրամիջոցը փաթաթել էր ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել. Գործը ուղարկվել է դատարան

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի գործը ուղարկվել է դատարան:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը: Գործը կքննվի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայրը՝ Կապան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում, ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:31-ի դրությամբ,  մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Առաջին դատական  նիստը նշանակվել է փետրվարի 1-ին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս