ՀՀ ոստիկանությունը հետաձգել է վերջնաժամկետը
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է մինչև 2014 թ. փետրվարի 8-ը:
Հայտերն ընդունվում են ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:
Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղակատվությունը`
1) հասարակական միավորման անվանումը.
2) հասարակական միավորման գտնվելու վայրը.
3) հասարակական միավորման գործունեության բնույթը.
4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/.
5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք. Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 010-52-93-38, էլ. փոստ. [email protected], մինչև 2014 թ. փետրվարի 8-ը` երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 10.00-ից 12.00-ն:
Ձև
Հայաuտանի Հանրապետության
ոստիկանության պետի
2013 թվականի ապրիլի 29-ի
N9 -Ն հրամանի հավելվածի
Հայաuտանի Հանրապետության ոստիկանության պետ
պարոն ——————————————————
(անունը, ազգանունը)
ՀԱՅՏ
Խնդրում եմ …………………………………………………………………………………………………….-ն ընդգրկել
(հաuարակական միավորման անվանումը)
Հայաuտանի Հանրապետության ոստիկանության տվյալների շտեմարանում` Հայաստանի
Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում
հասարակական միավորման ներկայացուցչին ներգրավելու նպատակով:
Ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`
1. հաuարակական միավորման գտնվելու վայրը` …….…………………………………..………………
…………………………………………………….………………………………………………..…………
2. հաuարակական միավորման գործունեության բնույթը` ..………………..……….………………
……………………………………………………………….………………………………………….……
3. գործադիր մարմնի ղեկավար` ……………………….……………………………………….………
(անունը, ազգանունը)
……………………………………………. ……………………………………………………………………………………………………….
(ծննդյանօրը, ամիսը, տարին) (անձնագրի uերիան, համարը, երբ և ու°մ կողմից է տրվել)
4. ներկայացուցիչ` ………………………….………..…… ……………………………….…….….…….
(անունը, ազգանունը) (ծննդյանօրը, ամիսը, տարին)
………………………………………………………………………………………………………………………………………………………..
(անձնագրի uերիան, համարը, երբ և ու°մ կողմից է տրվել)
…………………………………………………………………………………………………………………
(հեռախոuահամարները, էլեկտրոնային փոuտի հաuցեն)
Հայտնում եմ, որ ներկայացվող անձը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ.
դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված
հիվանդություններից որևէ մեկով չի տառապում:
Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված
պատասխանատվության մասին զգուշացված եմ`
Հայտատու` …………………….……… ……………………………….………………………………..
(uտորագրություն) (անուն, ազգանուն)
«____» _____________ 2014թ.
ՀՀ Ոստիկանություն