Բաժիններ՝

«Ճակատս բարձր է, հպարտանում եմ Արմենիս քայլով» (տեսանյութ). 1in.am

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման, այնուհետև բռնկված փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորումից մահացած կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի ընտանիքի անդամները չեն հավատում, որ Արմենն այլևս չկա, ներկա ժամանակով էլ նրա մասին խոսում են: 1in.am-ի փոխանցմամբ՝ տան երկրորդ հարկում Արմենի լուսավոր նկարն է, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պարգևատրած «Արիության համար» մեդալը: Ի դեպ, Արմեն Հովհաննիսյանն այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է…

Չնայած խորը ցավին՝ Արմենի ընտանիքը հպարտ է, որ հերոս որդի ունի: Մայրը՝ Մարիաննա Հովհաննիսյանը, Արմենի խիզախությունը բացահայտել է դեռ մանկուց: Մայրը պատմեց, որ որդին չափից ավելի ընկերասեր էր, ուներ բոլոր ընկերներին իր շուրջը հավաքելու ձիրք:

«Բոլոր հայ ընտանիքներում գիտեք՝ ինչպես են մայրերը գուրգուրում, փայփայում իրենց զավակներին, Արմենս մեր տան կրտսերն է, երեք քույրերի եղբայրն է, պատկերացրեք մեր ընտանիքում ինչ սիրով և գուրգուրանքով ենք փայփայել Արմենիս: Մեր ընտանիքում Արմենս շատ լավ մթնոլորտում է մեծացել, միշտ սեր է տեսել իմ տղան»,- ասել է Արմենի մայրը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս