Բաժիններ՝

Պարզվել է երեկ Երևանում խոշոր ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը (տեսանյութ). shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գարսոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 24-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի, ապա՝ հրդեհի հետևանքով ավտոմեքենաների վարորդների և վիրավորների տվյալները:

Պարզվել է, որ Таврия ЗАЗ մակնիշի 35 VO 767 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը, իսկ Mercedes մակնիշի 77 ՍՍ 078 համարանիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 26-ամյա Վիգեն Աբգարյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է «Մարկ Ինթերնեյշնալ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառող-խորհրդատու: Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով այրվածքներով հիվանդանոց տեղափոխված Ռ. Սահակյանն ու Գ. Քոսակյանը Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչներ են: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար ու հրդեհ էր տեղի ունեցել Երևանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս