ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները:
Ոստիկանության հասարկայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը, կայքի հարցին ի պատասխան, ասել է, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով.
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ:
Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ մենք շատ ցավոտ ենք ընկալում, և, հակառակը՝ հաճախ հանդուրժում ենք այնպիսի երևույթներ, որոնք այլ հասարակություններում ընդվզումներ կառաջացնեին: Հայաստանում կատարվող գործընթացները, բնականաբար, այլ կերպ են գնահատվում ներքին լսարանում և միանգամայն այլ ընկալման են արժանանում աշխարհում:
Հրամանների համար հիմք են հանդիսացել` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/Ք հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկանքը:
Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:
Հրշեջներին հաջողվել է ժամը 11:27-ին մեկուսացնել հրդեհը,կանխել տարածումը: Ժամը 12:00-ի դրությամբ շարունակվում է հրդեհի մարման աշխատանքները:
Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման տասնմեկ գործով կայացվել է 570.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում և հաշվարկվել է 1375.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը:
«Անցյալ տարի դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի, այսպես կոչված, ատենախոսության պաշտպանությունը, և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին հետևելով՝ տպավորություն ստացանք, որ ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ:
Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 64 տանը հրդեհ է բռնկվել:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Արգիշտի Կիվիրյանի և նրա փաստաբանների բողոքը:
Պաշտպանի միջամտությամբ հարցը ստացել է դրական լուծում, և կինը ստացել է իր երեխայի ծննդյան վկայականը:
Զգոնության կոչ ենք անում Ձեզ՝ հայոց սահմանները պաշտպանող նվիրյալ զինվորականներ, ասելով, որ Ձեր պաշտպանած ամենօրյա խաղաղությունը ձեր թիկունքում ապրող ձեր ընտանիքների մեջ է, իսկ դուք՝ ամեն վայրկյան թշնամու դիպուկահարի տեսադաշտում և սողացող պատերազմի վտանգի առջև կանգնած եք անսասան…
Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից, ձախ ազդրի ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, այսօր՝ փետրվարի 3-ին մեղադրանք կառաջադրվի:
Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց: Դրա հետեւանքով հունվարի 31-ի առավոտից Նոյեմբերյան քաղաքում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի 9 գյուղերում դադարել էր էլեկտրամատակարարումը:
«Ինչպես արդեն նշել էի, մանդատը վայր դնելու որոշումից հրաժարվելու մասին հայտարարությանս մեջ, շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել եւ գնահատել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս «Ժառանգություն» խմբակցության համար: Ես իրավունք չունեի ականջալուր չլինել «Ժառանգության» իմ գործընկերների հորդորներին: Հասկացա, որ հրաժարվելու պատճառներս անհամադրելի են հնարավոր հետեւանքների հետ թիմի համար եւ փոխեցի որոշումս»:
Փետրվարի 3-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ – Ապարան հատվածում (3-րդ կմ)՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Իջևանի, Նոյեմբերյանի, Ալավերդու, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի, Լաչինի ավտոճանապարհներին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ժամը 23.08-ին ահազանգ է ստավել, որ հրդեհ է բռնկվել Շրջանային փողոցի թիվ 31 տան տանիքում:
Ցուցակը, որ ներկայացվում է ստորեւ, պարունակում է տեղեկություններ ավտոմեքենաների գնումների մասին. տարիները, մատակարար ընկերությունները, արտադրության տարեթվերը,մակնիշները, մոդելները, գնման եղանակները եւ գները:
Մեքենայի իրական սեփականատերը Երևանի բնակիչ Հայկ Նավասարդյանն է, որը գողացվել էր 2013 թվականի մարտի 30-ին: Իսկ թե Արման Խոստիկյանն ումից է ձեռք բերել ավտոմեքենանա` նախաքննական մարմինը չի պարզել:
Հաղթանակից հետո Արոնյանը Twitter-ում գրել է. «Այսօրվա խաղը նվիրված է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այնքան սիրալիր գտնվեց, որ այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»:
Ի միջիայլոց 2014 թվականի հունվարին Պերու և Պանամա կատարած այցելության ծախսերը կազմել են 9.652.200 դրամ։ Մոտավորապես այնքան, ինչքան այս երկրների հետ Հայաստանի ունեցած ապրանքաշրջանառությունն է։
Ըստ գործի նյութերի՝ Մամիկոն Հովհանյանը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է իր կնոջ հետ, որից հետո ապակու կտորով վնասել է իր նախաբազուկը և Վարդենիսի ոստիկանության բաժին կեղծ հաղորդում տվել, թե իբր այդ վնասվածքը պատճառել է կինը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 3-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիրի 51 փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները գարնանային նստաշրջանի մեկնարկը ԱԺ քարտուղարություն կհանձնեն 44 և ավելի ստորագրությամբ ԱԺ որոշման նախագիծ, որում ներառված կլինեն հարցեր, թե որտեղից, ինչ պայմաններում է գոյացել 300 միլիոն դոլարի պարտքը, որի մասին հայտնի դարձավ միայն այսպես կոչված «գազային» պայմանագրերի վավերացումից հետո: Հարցապնդումները վերաբերում են, առհասարակ, սկանդալային պայմանագրերի բոլոր մանրամասներին: Այս մասին Tert.am-ին […]