ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, ով աշխատում է կառավարությունում՝ որպես վարչապետի օգնական…
Դա հանրային նշանակություն չունեցող դեպք է, որը համապատասխան մարմինների կողմից կպարզվի, իսկ մեղավորները կպատժվեն։ Ես կարծում եմ, որ պետք չէ ամեն ինչ կապել նրա հետ, որ Վարդան Դուկասյանը ՀՀԿ անդամ է, բայց ինձ համար անգամ պարզ չէ՝ հարձակում եղել է, թե չի եղել։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը:
«Մի բան էլ՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ինձ պատկանող «Արսօյլ» ընկերությունը 12-րդ հարկատուն է։ Իսկ եթե վերլուծում ենք այդ ամենը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչն ինչոց է։ Շատ տարօրինակ է մեր հասարակության տրամաբանությունը, մտածելակերպը»:
Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում «Թեւոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում` փետրվարի 4-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցում գործող կարատեի ֆեդերացիայի կողմից օգտագործվող տարածքում:
Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում։ Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ և ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները՝ կրելով, նյութական մեծ վնասներ։
Բացի այդ՝ դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք և 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա։ Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31,7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով։
«Փաստաթուղթը ստացել եմ օրեր առաջ, ու երբ տեսա, թե ինչ է գրված, ապշել էի։ Ինչո՞ւ չեն գրել, թե ինչից է մահացել իմ ամուսինը, նրա դիակը գտել են, կրակոցի հետքերն էլ մարմնի վրա էին։ Ինչո՞ւ են թաքցնում։ Միգուցե այսպես ցանկանում են կոծկել գործը»։
«Դա ունի նաև օբյեկտիվ պատճառներ և պայմանավորված է նրանով, որ հավկիթի արտադրության մեջ ինքնարժեքում մի մեծ կոմպոնենտ է կազմում կերը։ Կերն ամբողջությամբ ներմուծվում է Ուկրաինայից։ Եվ դրանով է պայմանավորված, որ պատրաստի արտադրանքի ներմուծումը որոշ դեպքերում դառնում է շահավետ»:
Իշխող հանրապետականի շատ նեղ և իրազեկ շրջանակներում խոսվում է, որ օֆշորային հայտնի սկանդալի շուրջ ծավալվող վերջին զարգացումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու։
Փետրվարի 5-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ միջհամայնքային Հ-26 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում (10-րդ կմ) «տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրազենն անփութորեն պահպանելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 5-ին, ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Շարուրի փողոցի թիվ 28 շենքի բնակիչ Գ. Ա.-ը (ծնվ. 1977թ.):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս–Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ – Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
«Երեւան Ջուր» ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը:
Մոտ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվելու է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ում փոխարեն մտադիր են նշանակել Սերգեյ Ավետիսյանին:
Ներկայումս Ռուսաստանի տարածքում ավելի քան 1,5 մլն օտարերկրացիներ կան, ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներ, որոնց 10% -ը երկրում գտնվում է օրենսդրության խախտմամբ:
Պարզվել է, որ դպրոցի 2-րդ հարկում՝ «Յու-Քեն-Դո» կարատեյի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ:
Ըստ կայքի՝ վաճառողը կնոջն առաջարկել է 22 հազար ռուբլու դիմաց իրեն վաճառել երեխային: 2013թ. դեկտեբերի 30-ին՝ ծննդաբերությունից 4 օր անց, կինը նշված գումարի դիմաց վաճառողին է հանձնել իր երեխային: Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Քաղաքապետարանից տեղեկացրին, որ Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» 02.12.2009թ. N48-Ն որոշմամբ սահմանված են բարեկարգման այն նորմերն ու կանոնները, որոնց պահպանումը պարտադիր է անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից։
Հայաստանում ընտանիքի գաղափարի հիմքում հաճախ գոյատևման խնդիրն է, այլ ոչ թե ինքնուրույն մարդկանց կամավոր համակեցությունը` կամավոր փոխօգնության հիմունքներով: Հակառակ դեպքում` Հայաստանում ծերանալն այսքան տագնապներ չէր առաջացնի:
1999 թ. հունիսին նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը գյումրեցի մի քանի ընտանիքների դեմ դատական հայց է ներկայացրել և պահանջում է Մուշ-2 թաղամասի տներից վտարել այն ընտանիքներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել սեփականացնել իրենց բնակարանները:
Քննությունն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կալանավորել դեռահասին, ով երեկ Մոսկվայի թիվ 263 դպրոցում մի քանի երեխաների պատանդ է վերցրել և հրաձգություն բացել:
Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը դժգոհել է, որ այսօր կեսօրին իր քեռու որդուն` Ժիրայր Բաղրիկյանին, ու այլ հայ ուղևորների արգելել են մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները` տուգանային հրապարակ տեղափոխված 100 մեքենաներից 27-ի վարորդները եղել են անսթափ վիճակում, իսկ 73-ը երթևեկել են առանց համապատասխան փաստաթղթերի:
Լոռու մարզի Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցում բազմաթիվ խնդիրներ կան:
Ոստիկանությունը հրաժարվել է հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի դեմ վարչական դատարան ներկայացրած իր իսկ հայցադիմումից:
Փետրվարի 4-ին, ժամը 18.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում, ձկները անկել են և ափ են դուրս եկել: