
Նկատելով ոստիկաններին՝ նետել է ծխախոտի գլանակն թմրամիջոցով փաթեթը

Հոկտեմբերի 31-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի գետնանցումից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ժիրայր Ա.-ին և 1987 թ. ծնված Զավեն Բ.-ին: Բայց մինչ այդ Ժիրայր Ա.-ն նշված գետնանցումում նկատելով ոստիկաններին՝ գետին էր նետել ծխախոտի գլանակն և թղթե փաթեթը, որում առկա է եղել դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն