Հունվարի 20-ին Արմավիրի մարզի Առատեշեն գյուղում ժամը 06.00-ի սահմաններում Լուսինեի հայրը` Լեւոն Հ.-ն բենզինը լցրել ու հրկիզել է նախկին կնոջը` Օֆելյա Մովսեսյանին: Կինն այն աստիճանի այրվածքներ է ստացել, որ չի կարողացել դիմադրել եւ այրվելու 3-րդ օրը մահացել է հիվանադանոցում:
Գազամատակարարման վերականգնման աշխատանքները դադարեցվել են, որոնք կվերսկսվեն փետրվարի 4-ին:
1999 թ. հունիսին նրա կատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
Ժամը 21.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուլղարական 1-ին ավանի թիվ 23 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փետրվարի 2-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նազարբեկյան փողոցի թիվ 48 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրաձեի դին հայտնաբերվել է Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրի տարածքում, իրականությանը չի համապատասխանում:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 768 դեպք, 2012թ. համեմատ դեպքերն աճել են 3.8%-ով:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելիս առավել ուշադրության կենտրոնում են պահում հատկապես այն ընտանիքներին, որոնցում առկա են հաշմանդամություն ունեցող անձինք ու հատկապես երեխաներ:
Փետրվարի 1-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գյուլբենկյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Դ.-ին:
2013թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41 770 ծնված, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.2 պրոմիլային կետով և կազմել` 13.8 ‰:
Մեկ կիլոգրամ կոկաին` դոմինիկացի բիզնեսմենի երևանյան բնակարանից. ոստիկանների հերթական բացահայտումը:
Մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 1-ը զորամասի անձնակազմը գործուղման մեջ է գտնվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սանասարավան բնակավայրի տարածքում տեղակայված ճամբարային հավաքներում:
Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Ծաղկաձորի ճոպանուղու մոտակայքում կորել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ա. Մ.-ն. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է օգնություն:
Չնայած ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը՝ ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, գրեթե բոլոր պետական հիմնարկներում աշխատավարձերից պահումներ են կատարվում:
Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-8-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 97,7%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 11,5 %-ով կամ 373 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 97,7 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 7 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 93,4 %-ով, գույքահարկինը` 104,5 %-ով:
Հաշվապահությունից ուսուցիչներին ասել են, թե այդ պահումներն արվում են, որպեսզի մարտի 28-ին ՍԴ-ում այդ հարցի քննարկման ժամանակ ցույց տան, թե որքան «կամավոր» վճարողներ կան:
Գումար էին պահանջել… Ճանապարհային ոստիկաններից. լարված զարգացումներ` անսպասելի վերջաբանով:
Ապրում է Գյումրու հին թաղամասերից մեկում: Երբ մի քան տարի առաջ մահացավ նրա ընտանիքի միակ անդամը՝ ամուսինը, նա մնաց միայնակ: Դժվար է տեղաշարժվում, ձմռան այս ցուրտ օրերին հիմնականում պառկած է լինում:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի թիվ 09-Ա հրամանով 2014թ. փետրվարի 1-ից Զինավոր Մեղրյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական: Զինավոր Մեղրյանը ծնվել է 1983թ. մայիսի 26-ին ԼՂՀ, Շահումյանի շրջանում:
ՀՀ ազգային ժողովի շուրջ 60 աշխատակից ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը, մասին տեղեկացրել են«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին` ժամը 17:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Ոռոգման ջրի սակագնի որևէ փոփոխություն ընթացիկ տարում տեղի չի ունենալու: Այդ նպատակով, ինչպես 168.am-ի հարցին ի պատասխան ասաց Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, այս տարի բյուջեից տրամադրվելու է շուրջ 5 մլրդ դրամ սուբսիդիա:
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է դատապարտել օֆշորային պատմության գլխավոր դերակատար, գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:
Փետրվարի 2-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Կարո հարբած վիճակում կոտրել է 1958 թ. ծնված Սվետիկ Ա.-ի տան դուռը:
Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:
Հունվարի 26-ից մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով Իրաքից դիզվառելիքի ներկրմանը` եզրակացրել էին, որ խմբաքանակի մուտքը հանրապետություն Մեղրիի սահմանային անցակետում «արգելվել է մեր մաքսավորների կողմից»:
Կա գրություն՝ ուղղված ոստիկանապետից քննչականի պետին, որտեղ ասված է, որ անկախ հանգամանքներից՝ Վարդան Պետրոսյանը ոչ հայկական, ոչ ֆրանսիական անձնագրով չէր կարող հատել Հայաստանի Հանրապետության սահմանը: Այսինքն՝ ձերբակալումն ինքնին ինքնանպատակ էր: Կա Վարդան Պետրոսյանի հոկտեմբերի 28-ի ցուցմունքը, որտեղ Վարդան Պետրոսյանը հստակ նշում է, թե որտեղ է բնակվում՝ իր քրոջ տանը:
Փետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։
Այսօր՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Փետրվարի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի ոստիկանության ծառայողները, Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ծաղկաձորում գործող ճոպանուղու անձնակազմը որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի քաղաքացի անհետ կորել է: