
Բժշկական սխալի հետևանքը. ծննդատանն առանց ձեռքերի և ոտնաթաթի երեխա է ծնվել. armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. Օրվա թոփ թեման կարծես սառը ցնցուղ լիներ: «Մալաթիա» ծննդատանը արտակարգ դեպք է գրանցվել: Ծնվել է առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի երեխա: Փոքրիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով: Լուրերի համաձայն` ծնողները երեխայի արատի մասին չեն իմացել: Արմնյուզի նկարահանող խումբը եղավ «Մալաթիա» բժշկական կենտրոնում:
Հիպոկրատի երդում են տվել` ոչինչ չեն լսել ու չեն տեսել: Բուժգծով փոխտնօրենին մեր ներկայությունն ու հարցերը զայրացնում են: Ոչ հերքում, ոչ էլ հաստատում է մամուլում շրջանառվող լուրերը: Փոխարենն առաջարկում է հանրապետության դատախազի կնիքով գրություն ներկայացնել` այդ դեպքում միայն կխոսեն: Հոկտեմբերի 23-ին ծնված երեխայի խնդիրը բժիշկները նկատել են միան վիրահատության ընթացքում: Կինն ունեցել է երկեղջյուր արգանդ և պտուղը եղել է անհարմար դիրքով: Սա մասնագետների գործը հղիության ընթացքում դժվարացրել է, բայց արատը տեսնել այնուամենայնիվ հնարավոր էր: Վստահեցնում է հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:
Մանրամասներն՝ այստեղ