Փետրվարի 1-ին, ժամը 03.47-ին տեղեկություն է ստացվել, որ Որոտանից Գորիս քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Ախուրյանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գորիսի, Մարտունու ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Երևան – Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ու Մեղրու լեռնանցքում` բուք:
Յուրաքանչյուր դիվանագիտության առաքելությունն է` ամեն գնով, ԱՄԵՆ ԳՆՈՎ, աշխատել երկիրդ բարեկամներով շրջապատելու ուղղությամբ: Մեր շուրջը բոլորը թշնամիներ են: Թշնամիներ են անգամ մեր ներսում: Եվ այսօր այնքան ավելորդ է թվում հետաքրքրասիրությունը` ինչո՞ւ է Մամիկոն պապի ձեռքը գիպսի մեջ:
Ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացի, որոնց մեղադրանք է առաջադրվել: Եւս երկուսը ձերբակալվել են որպես կասկածյալ:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. 1 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 30-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Ավազակային հարձակման ձախողված բեմականացում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Վեցամյա Լիզա Պողոսյանի մոտ բժիշկները հայտնաբերել էին գլխուղեղի քաղցկեղ: Ծանր հիվանդությունը հայտնաբերելուց հետո երեխան ենթարկվում է վիրահատության, ինչից հետո հայ մասնագետները խորհուրդ են տալիս երեխային տեղափոխել Մոսկվա:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են, որ 1970 թ. ծնված Արթուր Գ.-ն և 1966 թ. ծնված Մարտուն Գ.-ն 1967 թ. ծնված Գագիկ Գ.-ին:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 29-ին, ժամը 17.55-ին, Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Վարդգես Հ.-ին:
Ալավերդու համար 12 հիմնական դպրոցում փետրվարից սկսած նաեւ ներառական կրթություն կիրականացվի: Ներառական կրթական համակարգին անցնելու համար դպրոցները կամավորության սկզբունքով հայտ են ներկայացնում, որից հետո Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է դասընթացներ տվյալ դպրոցի ողջ անձնակազմի համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաննեում տեղում է թույլ ձյուն:
Հունվարի 30-ին, ժամը17.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները Արզնի գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արտակ Գ.-ին, որը 2002 թ. հունիսի 7-ից Բելգիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր սեքսուալ բնույթի հանցագործություններ և մարդկանց ապօրինի տեղափոխում կատարելու մեղադրանքներով:
Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքում Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սուր ծակած-կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ, անչափահաս, 1997թ. ծնված Պ. Ռամազյանը:
Մտահոգության առիթը երեկ ադրբեջանական ANS հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութն է, որը տարածված է ինտերնետում։ Տեսանյութում ներկայացված է հարցազրույց 77-ամյա գերեվարված Մամիկոն Խոջոյանի հետ։
Գյումրու Բժշկական կենտրոնում առկա են եղել մի շարք ֆինանսական խնդիրներ: Դրանք առնչվել են ինչպես աշխատավարձերին, այնպես էլ պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություններին:
Տուգանային հրապարակում 5 և ավելի տարիներ կայանված մեքենաները հաշվառումից հանելու կարգը:
Բարեգործական ծրագիրը գտնվում է 5-րդ փուլում: Այժմ Թեքեյան կենտրոնի մասնագետները Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանական ինստիտուտի դասախոսների հետ ռուսաց լեզվի կենտրոններում անցկացնում են այցելություններ և տեղում ծանոթանում աշակերտների ձեռք բերած գիտելիքներին:
Զոհված ոստիկանի մայրը հյուրընկալվել էր ոստիկանութան Երևան քաղաքի վարչությունում:
Արաբական Միացյալ Էմիրություններում կատարված սպանության և ադամանդների հափշտակության հետքերով:
Կոտայքի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում զեկուցվեց , որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է 130 միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 41,7 մլրդ դրամի ներդրում, որից 35,3 մլրդ դրամը` ՓՄՁ եւ մասնավոր հատվածում, 2,6 մլրդ դրամը` սոցիալական, 3,4 մլրդ դրամը` ենթակառուցվածքների ոլորտներում:
Իհարկե մեր կառավարությունը լավ է արել, որ այսօր, հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող 65 հազար ընտանիքներին, որոշել է փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը:
Փետրվարի 1-2-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-4-ին աստիճանաբար կնվազի 10-15, 5-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Շիրակի մարզի դատախազը խնդրել է լրագրողներին «մեկ-երկու ստահակների միջին չափի խուլիգանություններին» արհեստական մեծ հնչեղություն չհաղորդել: Իսկ անդրադառնալով մամուլում մեծ հնչեղություն բարձրացրած վերջին զարգացումներին, որենք կապվում են Վ. Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, դատախազն ընդգծել է, որ աղմկոտ կամ աղմկահարույց համարել վերջին իրադարձությունը եւս վիճելի է:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Դատական նիստը տեղի չունեցավ. դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ սպորտի և երիտասարդության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը: Դատական նիստը տեղի չունեցավ դատավոր Գայանե Կարախանյանի վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին:
«Տիգրանի հետ մեր հայաթում կանգնած էինք, Աղասին եկավ, ասավ՝ գնում ենք լավ տեղ: Տղերքը (Վերանյան եղբայրներն ու Սամվել Դիլոյանը:- հեղ.) Արտակի հավանած աղջկա քեռու հետ ցերեկվանից խմում են, գնանք մենք էլ քեռու հետ ծանոթանանք, մի-մի բաժակ խմենք»,- ասաց վկա Գուրգեն Փութուլյանը:
Հունվարի 29-ին, ժամը 17.10-ին, 1976 թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի մեկփողանի կարճեցված փողով ողորկափող հրացան:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը:
Նշված քրեական գործը հարուցվել է, երեկ հունվարի 30-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևան- Արտաշատ գյուղամիջյան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ս.թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: