
Ո՞վ է Աֆրիկայում «գցել» Աշոտ Սուքիասյանին. պաշտպանական կողմի մեկնաբանությունը. NEWS.am

«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանը իր մոտ եղած գումարը փոխանցել է Աֆրիկայում ապրող ոմն Ռուբեն Մկրտչյանին եւ բելառուս Սերգեյին, ովքեր էլ հենց խաբել եւ թալանել են գործարարին: Այս մասին NEWS.am-ին մեղադրյալի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
«Աֆրիկայում գտնվող հանքերը կոչվել են բելառուս Սերգեյի եւ ազգությամբ հայ Ռուբեն Մկրտչյանի անունով: Երեքով են եղել հանքերի տերը, խոստացել են, որ եթե Աշոտ Սուքիասյանը ներդրումներ անի, ապա հանքերի մեծ մասը կլինի հենց նրա անունով: Աշոտն էլ գումարները փոխանցել է նրանց՝ դրա դիմաց ստանալով ռեգիստրի թուղթ: Երբ Աշոտ Սուքիասյանը փաստաբան է վարձել, պարզվել է, որ այդ փաստաթուղթը կեղծ է եղել: Աշոտ Սուքիասյանն էլ դիմել է դատարան, որն էլ արգելանք է դրել հանքի տեխնիկայի վրա: Հետեւաբար, չեն կարողացել ադամանդ ու քարեր հանել հանքից ու էդպես ընկել են պատմության մեջ: Դրա համար չի ստացվել բիզնեսը»,- պատմեց փաստաբանը:
Յուրիկ Խաչատրյանի խոսքով՝ ինքն այդ մարդկանց տվյալները ներկայացրել է քննչական մարմնին:
Ըստ փաստաբանի՝ Ռուբեն Մկրտչյանը հետախուզման մեջ գտնվող անձ է, տարիներ առաջ փախել է Կիպրոս, այնտեղից Աֆրիկա: Նա նաեւ նշեց, որ եթե քննչական մարմինն Աֆրիկայից բերման չենթարկի Ռուբեն Մկրտչյանին, ապա իրենք համապատասխան միջնորդություններով հանդես կգան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: