Սպասվում են տեղումներ` ձյան տեսքով. ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն
Այսօր և նոյեմբերի 3-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:
Այսօր երեկոյան ժամերից և 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներումտեղումները կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում:
Նոյեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից կրկին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին կդիտվի մերկասառույց, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի 4-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Լոռիում գիշերը տատանվելով -5…-8, ցերեկը 0…-4, Տավուշում գիշերը -2…+1, ցերեկը 0…+3, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում գիշերը 0…-2, ցերեկը +2…+5, Սյունիքի նախալեռներում գիշերը -2…-5, ցերեկը -1…+2, Սյունիքի Հովիտներում գիշերը -2…+1, ցերեկը 0…+3, Արցախում -2…+2, ցերեկը 0…+5, Երևանում գիշերը 0…-2, ցերեկը +3…+5 սահմաններում:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն