Տեսախցիկը արձանագրել է բանկից կատարված գողությունը:
Մարտի 20-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ին Բազմաբերդ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Սահակյանի դիմումը` այն մասին, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մարզային քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, իր պաշտպանյալ Ա. Կ.-ն դատարանում հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև` ՀՀ ոստիկանության բաժնում նրան ապօրինաբար անազատության մեջ են պահել, ինչպես նաև իր նկատմամբ բռնություն են գործադրել:
Մարտի 20-ին, 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում առկա է քաղաքացու դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փեսան հարձակվել է կնոջ մոր վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին։
Մարտի 19-ին առավոտյան, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում կրծքավանդակի ձախ կեսի կտրած, թափանցող վերքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դովեղ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Բաբկեն Կիրակոսյանը: Նա ոստիկանության ավագ սերժանտ է,աշխատում է Ալավերդի քաղաքում, ոստիկանության պահակային բաժնում: Բ. Կիրակոսյանն ամուսնացած է , ունի 2 երեխա:
Երեկ Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոններ խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մարտի 19-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ն ժամը 00.20-ի սահմաններում ոտքով հարվածելով և կոտրելով ծանոթի` 1982 թ. ծնված Ալեքսեյ Ն.-ի բնակարանի մուտքի դուռը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Սա այն գործերից չէ, որոնք լուծվում են քննիչի հայեցողությամբ, քննիչի, դատախազի, գլխավոր դատախազի կամ դատավորի համոզմունքի հիման վրա: Ցավոք, սա այն գործերից է, որտեղ իմ կողմից մատնանշված այս սուբյեկտները ոչինչ չեն որոշում: Ցավոք: Ձեզ հիշեցնեմ, որ Սուրիկ Խաչատրյանն իր հարցազրույցում, ի դեպ, անուղղակիորեն մատնանշեց այդպիսի փաստեր: Ինքն ասաց, թե հետո ում հետ են այդ հարցը քննարկել և ինչ արձագանքներ են ստացել բարձրագույն ատյաններում:
Այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Դեմ եմ» նախաձեռնության ավտոերթը: Ավտոերթին մասնակցել են նաև Նախախորհրդարանի անդամները: Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից ավտոմեքենաներով շարժվել են դեպի Աբովյան պուրակ՝ ընթացքում իրազեկելով մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի մասին:
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես Զարզանդ Նիկողոսյանը կարողացավ հարվածել Ավետիք Բուդաղյանին՝ նստած լինելով ավտոմեքենայի առջևում, առավել ևս ինչպես առանց Սուրիկ Խաչատրյանի կարգադրության՝ հարվածեց, առավել ևս՝ ինչու է դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը ժխտում, որ այդպիսի հարվածներ են եղել: Ընդ որում՝ Զարզնադ Նիկողոսյանը նույնիսկ իր ցուցմունքում փորձ է անում էլի քնեցել Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց Հայկ Ալումյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 10.03-14.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 730.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասներկու որոշում և հաշվարկվել է 183.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կլինի երկկողմ միգրացիոն պայմանագիր, որով կսահմանվի ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար միմյանց տարածքներում ազատ տեղաշարժի և կացության իրավունքը։
Ուժեղ ընդդիմություն ունենալն է մեծ հաջողություն է, այսօր չունենք այդ ընդդիմությունը, ունենք ընդդիմադիր անհատներ, և նրանցից յուրաքանչյուրը այդ չորս ուժերի անվան տակ փորձում է իր անձնական խաղը խաղալ, կամ պատվիրատուի, կամ էլ նորից հայտնված ու հին տիրոջ։
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումները, ինչպես սպասվում էր, թեժ էին և կոմպրոմատային:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:
Մոտ մեկ ամիս առաջ իշխանության ներկայացուցիչները խոսում էին ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության կողմից «Նաիրիտը» ձեռք բերելու, կամ ինչ-որ «նոր «Նաիրիտ» կառուցելու ծրագրերի մասին։ Սակայն մի ինչ-որ պահից այդ խոսակցությունները դադարեցին, և թեման նրանց կողմից ընդհանրապես չի շոշափվում։
Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ․Կոստանյանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
«Հիմա բժիշկներն ասում են. որ կարծես այղ վտանգավոր փուլը անցել է, և վիճակը կայուն է։ Նա արդեն որոշ բառեր, նախադասություններ ասում է։ Վերականգնվում Է։ Եթե այսպես գնա. մին֊ չև շաբաթվա վերջ կտեղափոխվի հիվանդասենյակ»:
Մարտի 21-ին Նովրուզը Հայաստանում նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների հոսքը արդեն սկսվել է և միանգամից անդրադարձել արտարժույթի շուկայի վրա։
Անցած տարի ԵՊՀ-ր մոտ տեղի ունեցած դեպյքերից պարզվեց, որ հայաստանյան բուհերում կան «զորքեր», որոնք ղեկավարվում են այդ բուհերի ՀՀԿ-ական ուսխորհուրդների կողմից։
«Ժիրինովսկին և նրա նմաննե՞րը պետք է հանդես գան հայտարարություններով։ Դա իրենց իրավունքն է՝ թող հայտարարեն։ Ղարաբաղում դրանից եղանակ չի փոխվում»։
2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներ Աշոտ Ավետիսյանը՝ «Բանգլադեշցի Համո» մականվամբ, ոմն Մարատը, Կարենը, Արամ Բոցմանը և թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, մարտիմեկյան իրադարձությունների օրերին ազատ ելումուտ են ունեցել նախագահական։
Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մամուլում հայտարարել է, որ Քոչարյան-Պուտին հանդիպումը նախատեսված չէր։
Ես հասկանում եմ, թե ինչ տրամադրություններ կան Երևանի որոշակի քաղաքական խմբերի շրջանում, որոնք առիթ են փնտրում, որպեսզի ասեն, որ կարելի է չգնալ ՄՄ-ի ուղղությամբ: Սրա վերաբերյալ կա մի ունիվերսալ պատասխան. « Не хотите, не ходите, никто этого не заметит»:
«Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար (…): Ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ՝ իր ենթակայության տակ, և համարում եմ նրան լավ «նախագահ»:
«Ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել հանրաքվեի վերաբերյալ»: