Շերիֆը Քոչարյանին է ուզում. «ՀԺ»

«ՀԺ«-ն գրում է. Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավվոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով 2008-ի մարտի 1-ին, հիշեցնենք, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարն ու փոխստիկանապետն էր, և ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու գործում առանցքային դերակատարներից մեկը, երեկ խոսել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին։
«Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար (…): Ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ՝ իր ենթակայության տակ, և համարում եմ նրան լավ «նախագահ»,– ասել Է ԲՀԿ-ական պատգամավորը։
Եվ ուրեմն, ինչո՞ւ Է Գրիգոր Գրիգորյանը նման հայտարարություն անում մի փուլում, երբ իր կուսակցական առաջնորդը հանդիպումներ է նախաձեռնել խորհրդարանական մյուս երեք ոչ իշխանական ուժերի հետ, իսկ խորհրդարանում նույն այդ չորս ուժերը պատրաստվում են ապրիլի 28-ին Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։
Արդյո՞ք Գրիգոր Գրիգորյանի հայտարարությունը տեղավորվում է չորս ուժերի նախաձեռնության տրամաբանության մեջ, և ինչպես են դրանց ներկայացուցիչները վերաբերվում ԲՀԿ-ական պատգամավորի ասածին, արդյո՞ք կիսում են այդ կարծիքը։ Երեկ նրանք բոլորն Էլ խուսափեցին պատասխանել այս հարցին։
Ի դեպ,երեկ ողջ օրը անհասանելի էր նաև Գրիգոր Գրիգորյանի հեռախոսը։ Ուշագրավ է, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս աժերի ներկայացուցիչները երեկ ևս լրագրողների հետ զրույցում հայտարարել են. թե իրենք վարչապետի թեկնածուի հարց չեն քննարկել։ Այսինքն, ճանապարհային քարտեզ են գծել, կառավարության անվստահության գործընթաց են սկսում, բայց վարչապետի թեկնածուի անուն չեն ասում։ Մնում է կռահել չունե՞ն թեկնածու, թե ունեն, բայց նրա անունը ասելու բան չէ։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս