Զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Երեկ Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոններ խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մ. Սարգսյանի խոսքով՝ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը: