
44-ամյա երևանցին ծեծել է զոքանչին

Երեւանում արձանագրվել է ընտանեկան բռնության հերթական դեպքը, որի տուժողն այս անգամ զոքանչն է։ Ոստիկանությունում ահազանգ է ստացվել՝ Ավանում մի կնոջ պատճառված մարմնական վնասվածքների մասին։ Պարզվել է, որ նրան ծեծել է փեսան՝ աղջկա ամուսինը։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փեսան հարձակվել է կնոջ մոր վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Փորձագետների եզրակացությամբ՝ կնոջը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Մանրամասներն` այստեղ