Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 QO 008 (վարորդ` 1981թ. ծնված Ա. Պ.), «Մերսեդես» մակնիշի 34 LD 964 և «Օպել» մակնիշի 34 LR 274 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Ղրիմը «հորով-մորով» անելուց հետո Ռուսաստանը որոշել է ինվենտարիզացիա անել հետխորհրդային այն երկրներում, ուր իր հեղինակությունն անկում է գրանցել։
Այսօր Բրյուսել են մեկնելու ՀՀԿ և ԲՀԿ պատվիրակությունները: ՀՀԿ-ից Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը մասնակցելու են ԵԺԿ խորհրդի նիստին, իսկ ԲՀԿ պատվիրակությունը՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Օսկանյան և Էլինար Վարդանյան կազմով մասնակցելու են Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցության նիստին:
Օրինակ՝ 2013թ. բյուջեից քաղաքում դրոշների տեղադրման համար ծախսվել է 83.5 մլն դրամ, իսկ միայն օտարերկրյա նախագահների այցերի հետ կապված դրոշակազարդարման ծառայությունների համար՝ 14 մլն դրամ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ակտիվացել է: Նա, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, հիմնավորվել է Գորիսում:
Պարզվում է` Գագիկ Ծառուկյանը սիրում է հոտնկայս ոչ միայն «նախագահ ջանի» կենացը խմել, այլև բոլոր առանցքային պաշտոնյաների հետ «ջան-ջիգյարի» առիթը բաց չի թողնում:
Մարտի 20-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեում` «Ինգա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Կարծում ենք՝ ավելորդ է նույնիսկ խոսել, թե ինչքանով են կարևոր սահմանամերձ գյուղերը և ինչ նշանակություն ունեն Հայաստանի համար: Մենք մեր ամբողջ կյանքն ապրել ենք սահմանին կից, երբեք չենք մտածել հեռանալու կամ տեղափոխվելու մասին, երբեք չենք վախեցել թշնամու կրակոցներից, միշտ հույսով ու հավատով ենք ապրել, մեր հողն ենք մշակել ու գոյություն պահպանել՝ հույս ունենալով, որ մի օր պետությունը կհիշի մեր մասին, ինչ-որ խնդիրներ կլուծի կամ գոնե դրանց մի մասը կվերցնի իր վրա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ի տարբերություն Հարություն Քուշկյանի՝ Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի իշխանություններից կողմից նախարար նշանակվելու առաջարկ չի եղել:
Պարզվել է, որ թիվ 7/2 շենքի բնակարաններից մեկի պատուհանի շրջանակի ամրացման հատվածից պոկվել է 2 քար: Փրկարարներն ուսումնասիրել են նշված հատվածը. թուլացած այլ քարեր չկան: Տարածքը սահմանազատված է:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ:
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 55-ամյա Վագիվ Հարությունյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
Տաքսու վարորդը ուղևորի 200.000-անոց հեռախոսը վաճառել էր 60.000-ով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին:
Մարտի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Մարինե Գ.-ին:
ՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքըգ «armlur.am», «zhoghovurd.am» այսօր ողջ օրվա ընթացքում չի կարողացել ապահովել իր բնականոն գործունեությունը: Պատճառն այն է, որ մարտի 1-ից ակտիվ գործունեություն ծավալող կայքը այսօրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ DDOS հարձակման է ենթարկվում:
Ուժեղ քամու պատճառով մարտի 16-17-ին ժամեր շարունակ կաթվածահար վիճակում էր քաղաքի լուսավորության համակարգը:
«Տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի մեկից չի թանկանալու»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկույթյուններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել:
Ալավերդի քաղաքում պարբերաբար թափառող շների ոչնչացման աշխատանքներ են կատարվում:
Մարտի 19-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տրավմային շոկով, կոնքոսկրերի կոտրվածքներով և սրունքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Վաչե Հ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մարտի 18-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գետամեջ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Մարիամ Մ.-ն:
2010 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացրած և մինչ օրս շարունակվող սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում կուտակած 31 միլիոն դրամ պարտքից Շիրակի մարզը դեռ չի ձերբազատվել:
Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ա. Ղ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ հրազենի օտարման հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ չի ստորագրել:
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին
Մարտի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենք մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Դավիթ Դ.-ին: