
Ոստիկանության ավագ սերժանտը դանակով հարվածել է իրեն

tesankyun.am-ը գրում է. Մարտի 19-ին առավոտյան, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում կրծքավանդակի ձախ կեսի կտրած, թափանցող վերքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դովեղ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Բաբկեն Կիրակոսյանը: Նա ոստիկանության ավագ սերժանտ է,աշխատում է Ալավերդի քաղաքում, ոստիկանության պահակային բաժնում: Բ. Կիրակոսյանն ամուսնացած է , ունի 2 երեխա:
Մեր տեղեկություններով՝ իրեն վնասելու պատճառը եղել է ընտանեկան վեճը, նա երեկ կերուխումին մասնակցելու համար տանն արժանացել է հոր հանդիմանանքին, հուսահատության մեջ վնասել է իրեն: Հիվանդանոցում նա գիտակցել է իր սխալ արարքը, ասելով, թե նոր է հասկանում, թե որքան թանկ բան է կյանքը:
Մանրամասներն`այստեղ