
Գյումրու կենտրոնական հրապարակ տանող փողոցները փակ են. պատրաստվում են մայիսի 9-ին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ընդունել. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն մի խումբ վարորդներից բողոք-դժգոհություններ է ստացել այն մասին, որ երկրորդ օրն է փակ են Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բոլոր ճանապարհները: Մայիսի 5-ից սկսած Գյումրու կենտրոնական հրապարակում անցկացվում են մայիսի 9-ին նախատեսված տոնական շքերթի փորձեր ու նախապատրաստական աշխատանքներ: Հրապարակ են դուրս բերվել նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի զորքերը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Գյումրին մայիսի 9-ին սպասում է հյուրերի՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների տեսքով, այդ պատճառով էլ քաղաքն այս տարի առաջին անգամ նման շուքով պատրաստվում է մայիսյան տոներին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: